Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հոգեկան առողջություն

Մարզիկի հոգեբանական գծերը. harmonia.am

Մարզիկի հոգեբանական գծերը. harmonia.am

Ինքնավստահություն:  Որպես կանոն, մարզիկներն հատուկ է ինքնավստահությունը, սակայն կան մարզիկներ, ովքեր  սկսում են զբաղվել սպորտով իրենց անինքնավստահության զգացումը հաղթահարելու նպատակով:

 

Բացի այդ, կա մարզիկների մի խումբ, որը ձգտում է թաքցնել իր անինքնավստահությունը սպորտային  պարապմունքների  ու շփման միջոցով: Մարզիչը պարտավոր  է իմանալ, թե իր մարզիկներից ով է ավելի ինքնավստահ, իսկ ով` ոչ: Ուստի նրանցից յուրաքանյուրի նկատմամբ  անհրաժեշտ է ցուցաբերել անհատական  մոտեցում մարզումների և մրցույթների ընթացքում: Անինքնավստահ մարզիկին անհրաժեշտ է մարզիչի ակտիվ հոգեբանական  աջակցությունը, ավելի շատ գովասանք մարզիչի և թիմակիցների  կողմից:

 

Ուժեղ (կայուն) բնավորություն

 

Շատ հետազոտողներ, մարզիչներ և մարզիկներ համարում են, որ ուժեղ բնավորությունը կատարյալ անձնային բնութագրիչ է սպորտով զբաղվելու համար: Ուժեղ բնավորությունը ներառում է հուզական կայունություն սթրեսային իրավիճակներում,   համապատասխանություն սեփական անձի ու շրջապատի գնահատման մեջ, սթրեսադիմացկունություն, անկախություն  մտքերում և գործողություններում:  

 

Ցավադիմացկունություն

 

Գոյություն ունի մարզիկների երկու հիմնական տիպ` ցավը թաքցնող և հակված տրավմաներ ստանալուն: Կլինիկական հոգեբանների հետազոտության տվյալներով մարզիկների վերջին տիպը  համարվում է ամենաբարդը: Նրանք կարող են չափազանցնել իրենց առողջության լրջությունը կամ էլ կեղծել, որպեսզի այդպիսով արդարացնեն իրենց պարտությունը: Առաջին տեսակն ավելի հաճախ է հանդիպում. այսպիսի մարզիկները հակված են թաքցնելու իրենց տրավման, անգամ  երբ այն  լուրջ է: Որպես կանոն, վատառողջությունը թաքցնելն ու ավելորդ բարդացնելը վկայում են մարզիկի մոտ  հոգեբանական խնդիրների առկայության մասին: Այդ դեպքում արժե, որպեսզի մարզիչը մարզիկների հետ աշխատելիս հոգեբանի հետ համատեղ գործի:

 

Տագնապայնություն

 

Մարզիկի տագնապայնությունը համարվում է անձի ոչ պակաս կարևոր բնութագրիչներից մեկը:Մարզիկների համար կարևոր է ցածր տագնապայնություն ունենալ, քանի որ տագնապայնության բացարձակ  բացակայությունը նույնքան վատ է, որքան բարձր տագնապայնությունը: 

Սկզբնաղբյուր. harmonia.am
Լուսանկարը. psy-doc.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ